40 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Դավիթ Գալստյանը կրկին կկալանավորվի

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Նախորդ ամիս 40 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (հայտնի Պատրոն Դավո անունով) կրկին կկալանավորվի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

«Վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը և կրկին կալանքի տակ վերցրել Գալստյանին»,- հավելեց պաշտպանը։

Նշենք, որ Գալստյանն այս պահին մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով, որը ստացել է «Անպիտան հրթիռների գործ» անունը և վերաբերում է զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու ենթադրյալ դեպքերին։ Այս գործի շրջանակներում Գալստյանը եղել է կալանքի տակ, ապա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։

ԱԱԾ-ում քննվում է Գալստյանի վերաբերյալ, ՊՆ-ից ենթադրյալ չարաշահումներին առնչվող ևս մեկ գործ, որի շրջանակում Գալստյանը կալանավորվել, ապա՝ կրկին գրավով ազատ է արձակվել։

Ազգային անվտանգության ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին այս գործով հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։

Այս գործով Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը բավարարվել էր։

Ռոզա Վարդանյան