Զինված հարձակման արդյունքում սպանվել է Իրանի Փորձագետների վեհաժողովի (հատուկ պետական մարմին Իրանում, որն ընտրում է երկրի հոգևոր առաջնորդին) անդամ, Զահեդան քաղաքի նախկին իմամ Աբբաս-Ալի Սոլեյմանին։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությանը։ Մազանդարանի նահանգի փոխնահանգապետ Ռուհուլլա Սոլգին հայտնել է, որ Սոլեյմանիի վրա հարձակում է տեղի ունեցել այսօր՝ ապրիլի 26-ի առավոտյան, Բաբոլսեր քաղաքում (Մազանդարանի նահանգ): Հարձակվողը ձերբակալված է։ …

