Այս շաբաթ պետք է որոշենք․ Ստեփանակերտը հիասթափված է ռուս խաղաղապահներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
Բոլորը

Ադրբեջանը երեկ ևս մեկ արցախցու է ձերբակալել։ Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը, որը վերջին օրերին եղել է Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, երեկ ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Բաքվի հաղորդագրությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներ սկսեցին գրել, թե, իբր, ձերբակալված տղամարդը դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարների վարորդներից է։ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հերքեց սա։

«Կարծում եմ՝ այս քայլը նպատակ ունի վարկաբեկել բացառապես հումանիտար այս նախաձեռնությունը։ Այս տեղեկատվությունը սադրանք է, սադրիչ բնույթ ունի և որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և SPAYKA ընկերության հետ»,- ասաց Սարգսյանը։

Շուրջ 400 տոննա մարդասիրական օգնությունն ուղիղ 1 շաբաթ սպասում է Կոռնիձորում։ Բեռնատարների վարորդները ստիպված են սառնարանները միացված պահել, որպեսզի դեղորայքն ու մանկական կերերը չփչանան։

8 ամիս շրջափակված Արցախ հումանիտար բեռ հասցնելու մասով տեղաշարժ չկա, ռուս խաղաղապահներից արձագանք՝ ևս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այսօր հայտարարել, թե զորախումբն ակտիվորեն ներգրավվել է հարցը լուծելու համար և կապեր հաստատել երկու կողմերի հետ, իսկ այդ ֆոնին ռուս խաղաղապահների վերաբերյալ մեղադրանքները ոչ կառուցողական է անվանել։

Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ասում է՝ Ստեփանակերտը հիասթափված է ռուս խաղաղապահներից, քանի որ հասկացել են՝ չեն կատարում 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Սպասում են այլ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի առաջարկներին։

«Արայիկ Հարությունյանն այսօր շատ հիասթափված է ռուս խաղաղապահներից, ռուսների քաղաքականությունից, իրականությունը գիտակցելով՝ սպասում ենք, վաղը տեսնենք՝ ինչ առաջարկ են անում, այս շաբաթվա ընթացքում պիտի որոշենք»,- ընդգծում է Տիգրան Պետրոսյանը։

Որ խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները, այսօր ընդգծեցին նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցները։ «Հանուն Հադրութի» և «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ների տնօրենները նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը և պահանջել, որ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը մտնեն Արցախ՝ ռուս խաղաղապահների փոխարեն։

Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքված քաղաքացիներին այսօր ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպանի գլխավոր խորհրդականը։ Նա հետաքրքրվել է, թե ինչու են վարչապետին նամակ ուղղել և դժգոհել ռուս խաղաղապահներից։ Գլխավոր խորհրդականը հորդորել է պահանջները գրավոր ուղղել Ռուսաստանի դեսպանին։ Նամակում երկու հստակ պահանջ կլինի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում և Արցախի հայկական կարգավիճակը ճանաչելու ուղղությամբ քայլերի ձեռնարկում։ Մարգարիտա Քարամյանը շեշտում է՝ Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը և չի բանակցում Ստեփանակերտի հետ, քանի որ դա կնշանակի՝ ճանաչում է Արցախի Հանրապետությունը։

Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը ԿԽՄԿ-ից պահանջում է տեսազանգ ապահովել հոր հետ, քանի որ առևանգման պահից սկսած նա կապ չի հաստատել հարազատների հետ։ Վագիֆ Խաչատրյանն այդ օրը ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ պիտի Հայաստան տեղափոխվեր բուժման նպատակով․ Խաչատրյանի առևանգումից շատ չանցած՝ պարզ դարձավ, որ նրան Բաքու են տարել ու ձերբակալել։

Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ, որպեսզի դատարանն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառեր Վագիֆ Խաչատրյանի պաշտպանության համար։ ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը մինչև օգոստոսի 8-ը ժամանակ ունի, որպեսզի տեղեկատվություն տրամադրի Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ։ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել Խաչատրյանի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել նաև Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության համար՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Միջազգային հանրությունն այս ամենին զուգահեռ շարունակում է կոչեր հնչեցնել, իսկ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, թե Արցախը շրջափակված չէ։ Ավելին՝ Ադրբեջանի  նախագահը հերթական անգամ անթաքույց սպառնացել է արցախահայերին՝ հայտարարելով, որ նրանք պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ հեռանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան