Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք այս պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև …