Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում բանավեճ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջև։ «Այն, ինչ ասաց պարոն Քոչարյանը, ավելի մեծ քննադատություն ոստիկանության հասցեին, չէի պատկերացնում: Մարդն ասում է՝ 6 ոստիկան աչքերը փակեց խախտման վրա, մենակ …

