Կովիդ-19-ի կանխարգելման նպատակով ալկոհոլ է օգտագործել Հայաստանի բնակչության 11.0%-ը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալներից։ Այդ անձանց քանակը հարաբերականորեն ավելի մեծ է գյուղերում (14.0%), տղամարդկանց շրջանում (12.2%), 50-64 տարիքային խմբի շրջանում (17.5%), միջնակարգից ցածր կրթամակարդակով անձանց շրջանում (17.3%)։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս քաղաքացուն …

