ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ուղղակի հոսում է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունները բխում են Ջրային օրենսգրքից, որն ընդունվել է նախորդ տարի։

«Նախագծի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի․ հստակեցրել ենք պահանջվող փաստաթղթերի ցանկը, տարանջատել ենք՝ ըստ նպատակների, սահմանել ենք, թե որ մարմինների տեղեկատվության հիման վրա է, որ լիազոր մարմինը պետք է դրական կամ բացասական գնահատի եզրակացությունը, մանրամասն ներկայացրել ենք ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետի, դրա երկարաձգման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման վերաբերյալ կարգերը։

Եվս մեկ կարևոր փոփոխություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում բացի թույլտվությունից նաև անձնագիր է տրամադրվում, հնարավորություն է տրվելու օգտագործման ժամկետը վերանայել»,- նշեց Սիմիդյանը։

«ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ուղղակի հոսում է»,- նիստի ընթացքում այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակն է կամ գուցե անցել է այդ ժամանակը, որ բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն:

Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, և պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում ջրի ճգնաժամը ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ և ջրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով:

Եթե մենք շրջենք մարզերով, մեծ անակնկալի կգանք, թե ջրի պրոբլեմն ինչ մեծ ծավալների է: Մենք ոչ մեկս չենք պատկերացնում, թե ջրի խնդիրը ՀՀ-ում ինչ ծավալի է: Վերջերս Գեղարքունիքի մարզում ականատես եղա նրան, որ ՀՀ-ի ամենամեծ գյուղերից մեկն ուներ ոռոգման ու խմելու ջրի խնդիր, սակայն ես ճանապարհներին տեսա մի քանի աղբյուր՝ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր:

Այստեղ գուցե ինչ-որ պատճառահետևանքային կապ կա: Մի կողմից մարդիկ ջուր չունեն խմելու, մյուս կողմից տեսնում ենք խողովակներ, որտեղից ջուրը 24 ժամ հոսում է, ու ոչ մեկ չի ասում՝ այս ջուրն ում հաշվին է հոսում: Սա համատարած խնդիր է։ Եկեք խոստովանենք` այսօր Հայաստանում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ մենք այստեղ գիտելիքի խնդիր էլ ունենք․ չգիտենք ինչ է նշանակում ջրի կառավարում:

Մանրամասները՝ տեսանյութում։