Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը չեն ներկայացել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

Լուրեր

28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
Բոլորը

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ներկայացել և փաստաթղթերը վերցրել միայն Լևոն Քոչարյանի ներկայացուցիչը։ Այս մասին Factor.am -ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ըստ «Ազդարար» հայտարարությունների միասնական հարթակում տեղադրված ծանուցագրերի՝ օգոստոսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, որդիները՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանները, դուստրը՝ Գայանե Քոչարյանը, հարսները՝ Զարուհի Բադալյանը և Սիրանուշ Հարությունյանը՝ Սիրուշոն, ինչպես նաև փեսան՝ Վիգեն Չատինյանը պետք է ներկայանային վարչություն՝ նրանց պատկանող գույքերի ուսումնասիրությանը ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։

Փաստացի, Քոչարյանները նախընտրել են անձամբ չներկայանալ, փոխարենն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն «գործուղել» իրենց ներկայացուցչին։ Նշենք, որ նրանց չներկայանալը որևէ իրավական հետևանք ու տույժ չի նախատեսում. Գլխավոր դատախազությունը, պարզապես, ենթադրյալ բռնագանձման գույքի հասցեատերերին հնարավորություն է տալիս դիրքորոշում հայտնելու, ինչու ոչ՝ նաև դրանց օրինականության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու։

Նշենք՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը Քոչարյանների գույքը սկսել է ուսումնասիրել դեռևս 2020 թվականի հոկտեմբերից։

«Նախնական տվյալներով՝ մեր կողմից ապօրինի են դիտվել և ապահովման միջոցներ են կիրառվել թվով 20 անշարժ գույքի նկատմամբ, որոնց մեծ մասը Երևանի կենտրոն համայնքում են՝ էլիտար շենքերում: Կալանքի տակ դրված 20 անշարժ գույքի թվում են՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքերի բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ: Բռնագանձման է ենթակա նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունն ու Իսակովի պողոտայում 2 անշարժ գույք»,- շաբաթներ առաջ Factor TV -ին էին հայտնել Գլխավոր դատախազությունից։

Արգելանք է դրվել նաև «Տոյոտա Երևանի» 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play City ժամանցի կենտրոնի վրա: 20 գույքի ընդհանուր շուկայական արժեքը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:

Ռոզա Վարդանյան