Հայրենիքն էլ է ծնող, երբ գնում ենք Լոս Անջելես, Փարիզ կամ Մոսկվա, մենք հայրենիքը տանում ենք ծերանոց․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հասարակության կրթվածության ու երկրի զարգացվածության համար կարդալու և գրքերի դերի կարևորության մասին պարբերաբար բարձրաձայնում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ տարբեր առաջարկներով փորձելով խթանել նաև հրատարակչական գործը։ Factor TV-ի տաղավարում Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է վերջերս արված իր առաջարկին, որը վերաբերում էր եկամտահարկի հաշվին մասնավոր հիմունքներով կազմակերպվող թատերական ներկայացումների, դասական համերգների, թանգարանների և պատկերասրահների տոմսերի ու հայերեն գրքերի գնի որոշակի փոխհատուցմանը։ Մարտիրոսյանի խոսքով՝ առաջարկը Կառավարության կողմից արձագանք չի ստացել։ 

-Պարո՛ն Մարտիրոսյան, խնդրում եմ՝ ասեք, թե ինչո՞ւ է կարևոր նման մոտեցումն ու ի՞նչ արձագանք է եղել Կառավարությունից։

-Դե, իհարկե, ոչ մի, ոչ էլ կլինի։ Ես 31 տարի այս պետությունում փորձում եմ գիրքը տանել առաջ և տեսնում եմ մնացած մշակութային հիմնարկների վախճանը, իսկ պետությունը միշտ պասիվ դեր է տարել։ Այնպես չէ, որ ծնված օրվանից իշխանությունները մտադրված փորձել են վնասել գրքին կամ մշակույթի որևէ այլ ուղղության։ Այդպես չէ։ Այն, ինչը լոբբինգ է ունեցել՝ գարեջուր, գինի, օղի, դա են տարել առաջ։

-Այլ գործընկերներից արձագանքներ և առաջարկներ եղե՞լ են։

-Կարծում եք՝ բոլորը մտածում են՝ ինչպե՞ս փակել արտագաղթի ճանապարհը։ Քանի՞ անգամ եք լսել, որ ասեն՝ ոնց անենք, որ պետությունը մտավորականին ուղիղ ձևով չֆինանսավորի, որ մտավորականն անկախ լինի իշխանությունից։ Ոչ ոք չի մտածում սրա մասին։ Քանի՞ անգամ եք լսել, որ Կառավարությունում նման թեմա բարձրաձայնվի։ Ոչ ոքի չի հետաքրքրում սա։ Ուրիշ լիքը կարևոր բաներ կան՝ փող աշխատել կա, մեկին դատել կա, նրա վրա գոռալ կա, մյուսին հայհոյել կա․․․ Վատ հարց ուղղել վարչապետին՝ կարծելով, որ նրան են նեղացնում, չմտածելով, որ քաղաքացուն են նեղացնում։

-Դուք պարբերաբար հանդես եք գալիս առաջարկներով, որոնք վերաբերում են գրահրատարակչությանը, գրադարաններին, մշակույթին։ Որքանո՞վ են այդ առաջարկները համարժեք արձագանքի արժանանում։

-Իմ հարցերին համարժեք պատասխաններ տալու համար պետք է մարդիկ «պլոճիկ» ունենան։ Ո՞նց կարող է խելքից «բոբիկ» մարդն իմ ասած հարցերին պատասխանել։ Դու պետք է լինես պետության հիմնասյունը, որպեսզի պատասխանես այդ հարցին։ Ովքեր հիմնասյունն են, պատասխանում են, իսկ իշխանավորները չեն կարողանում, որովհետև իրենք ինչ-որ մեկի որոշմամբ են այդտեղ հայտնվել, այն մյուսի որոշմամբ էլ տեղից կթռնեն։ Ես չեմ ասում բոլոր չինովնիկների մասին, որովհետև կան լիքը կարգին մարդիկ՝ այս հողին կպած։ Բայց որոշները կան, որ օճառվելով են գնում առաջ, իրենց կարծիքը միշտ զսպելով են գնում առաջ, համաձայնվելով են գնում առաջ, արժեքների վրայով անցնելով են գնում առաջ։

-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ մոտ 60 երկրում ուսումնասիրել եք ընթերցանության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները: Հայաստանում ընթերցանության մակարդակն ի՞նչպիսին է։ 

Տարեկան 21․000 մարդ է մտնում գրախանութ։  Աղետն այնտեղ է, որ գիրքը ոչ մեկի պետք չէ։ Խոսեք ուսուցիչների հետ և կտեսնեք՝ գիրք նվիրելու օրը ինչ աղետի է վերածվել։ Երեխաները իրար գիրք են նվիրում, անցած տարվա նվեր ստացած գիրքը՝ չբացած վիճակում, նվիրում են ուրիշի։ Գրքի մակագրությունը տանում- ջնջում են՝ նվիրում ուրիշի։

Հայաստանցին, ցավոք սրտի, կապ չունի գրքի, գրախանութ այցելելու մշակույթի հետ։ Մենք պահարանի վրա կդնենք Սուրբ գիրք կամ որևէ այլ գիրք, որը կսրբացնենք։ Գիրքը կնոջ նման է․ ուզում է իրեն թերթես, հոտ քաշես, գրկես, հետդ տանես ամեն տեղ։ Ամենամեծ վիրավորանքը գրքին՝ գիրք չկարդալն է։ Հարգելի ծնող, եթե ուզում ես` երեխադ կարող լինի, հաջողակ լինի, դու իրեն սովորեցրու կարդալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Հարությունյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: