Factor.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազներից մեկը հանձնարարել է վերացնել Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը: Armlur.am-ի՝ այսօր տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Տղամարդը Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Դիլիջնի ռեստորաններից մեկում։ …

