Ֆինլանդիան արգելել է Yandex-ին հաճախորդների տվյալները փոխանցել ՌԴ-ին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության վարչությունը հայտարարել է, որ Yandex խմբին և նրա հոլանդական գործընկեր Ridetech International-ին արգելել է Yango տաքսի հավելվածի հաճախորդների անձնական տվյալները փոխանցել Ռուսաստանին, գրում է VOA-ն։

«Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության մարմինը (DPA) տեղեկացել է օրենսդրական բարեփոխման մասին, որն ուժի մեջ կմտնի Ռուսաստանում սեպտեմբերի սկզբին, համաձայն որի՝ ՌԴ ԱԴԾ-ն իրավունք կունենա ստանալ տաքսիների շահագործման ընթացքում մշակված տվյալները»,- ասված է կարգավորիչի հայտարարության մեջ։

Ֆինլանդիայի իշխանությունները հանգել են եզրակացության, որ Yango-ն չի կարողանա պաշտպանել անձնական տվյալները ԵՄ օրենսդրության պահանջներին համապատասխան։

Yango տաքսի ծառայությունը գործում է 14 երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում և Նորվեգիայում։ Ֆինլանդիայի կարգավորող մարմինն (DPA) ասել է, որ իր որոշումը ժամանակավոր է և ի սկզբանե ուժի մեջ է եղել երեք ամսով, քանի որ որոշումն ընդունվել է ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) հրատապ ընթացակարգով:

Yango-ի տեղեկությունների համաձայն՝ տաքսի ծառայության անձնական տվյալները մշակվում են Ridetech International B.V.-ի կողմից Նիդերլանդներում, որը Yango հավելվածների ծառայությունների մատակարարն է ԵՄ-ում: Ավելին, Yango-ի տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը անձնական տվյալները փոխանցում է Ռուսաստանին։

Yango տաքսի ծառայությունը հաճախ անվանում են «ռուսական Google»: Հունիսին մոսկովյան դատարանը Yandex-ին տուգանել է 2 միլիոն ռուբլով (20,810 դոլար)՝ Ռուսաստանի ԱԴԾ-ին իր օգտատերերի մասին տեղեկատվություն տրամադրելուց բազմիցս հրաժարվելու համար:

Անցյալ տարվա օգոստոսին Ֆինլանդիայի իշխանությունները բռնագրավել են Yandex-ի ակտիվները երկրում, ներառյալ ընկերության միակ տվյալների կենտրոնը Ռուսաստանից դուրս, այն բանից հետո, երբ ընկերության հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը ներառվեց Եվրամիության պատժամիջոցների ցուցակում: