Երկու շաբաթ հետո Երևանի քաղաքապետարանը պետք է հայտնի, թե Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ շարքը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ընթացքում այս հանձնարարական տվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը հայտնեց, որ ճարտարապետական և քաղաքաշինական վարչությունում համապատասխան դիմում կա, որով այդ տարածքում կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը դիմել է …

