Վիկտորյա Նուլանդը Նիգերում բանակցություններ է անցկացրել ապստամբների հետ՝ կոչ անելով զերծ մնալ «Վագների» հետ համագործակցությունից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը, որն այժմ Նիգերում է՝ օգնելու դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորել այդ երկրում իրավիճակը, նախօրեին երկու ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել գեներալ Մուսա Սալայ Բարմուի և ապստամբներից երեք գնդապետների հետ։ Ավելի ուշ նա մամուլի ասուլիսում պատմել է, որ իր զրուցակիցներին մատնանշել է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորմանը Նիգեր հրավիրելու ռիսկերի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իհարկե, ես բարձրացրել եմ «Վագների» և նրա վտանգի մասին հարցը բոլոր երկրների համար, որտեղ նրանք ներկա եմ։ Հիշեցրել եմ, որ անվտանգությունը վատթարանում է, մարդու իրավունքների վիճակը վատթարանում է, երբ «Վագները» մտնում է երկիր»,- ասել է Նուլանդը։

Նրա խոսքով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ «այն մարդիկ, որոնք կատարել են այդ արարքները», հասկանում են իրենց ինքնիշխանության համար վտանգները, եթե «Վագներ»-ին երկիր հրավիրվեն։

Ինչ վերաբերում է պուտչիստների և ԱՄՆ-ի հարաբերությունների հեռանկարներին, Նուլանդը հիշեցրել է, որ գեներալ Բարմուն մի քանի տարի սերտորեն համագործակցել է ամերիկյան հատուկ ջոկատայինների հետ։

«Հետևաբար, մենք կարողացանք շատ մանրամասն խոսել մեր համագործակցության այն կողմերի մասին, որոնք պատմականորեն շատ էին անհանգստացնում նրան, ուստի հուսով ենք, որ նա դա կհասկանա»,- ասել է Նուլանդը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը նաև հանդիպում է խնդրել գահընկեց արված նախագահ Մուհամեդ Բազումի հետ, սակայն համաձայնություն չի ստացվել։ Նուլանդին հաջողվել է նրա հետ խոսել միայն հեռախոսով։

Հիշեցնենք, որ ապստամբները Նիգերում իշխանությունը գրավել են հուլիսի վերջին։

Էմմա Չոբանյան