Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի ձերբակալված 4 քննիչներից մեկն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց քննիչի պաշտպան Գոռ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի 4 քննիչի։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածին 1-ին մասով և 441-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելը …

