Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ուղղությամբ. CNN

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման փաթեթի ուղղությամբ,  որը, հավանաբար, կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը մինչև աշուն, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի ձեռքբերման բաժնի պետ Դուգ Բուշին։

«Մենք հույս ունենք ստանալ Կոնգրեսի աջակցությունը՝ շարունակելու ֆինանսավորումը, մասնավորապես, մեծացնելով զինամթերքի արտադրությունը և զինամթերք գնելով Ուկրաինային աջակցելու համար», – ասել է Բուշը:

CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սպիտակ տունը չի նախատեսում Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ խնդրել Ուկրաինայի համար մինչև ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի վերջը, ինչի պատճառով որոշ օրենսդիրներ և Կոնգրեսի աշխատակիցներ անհանգստացած են, որ միջոցները կարող են սպառվել մինչև ամառվա կեսը:

Դա տեղի չունեցավ, հիմնականում այն պատճառով, որ Պենտագոնը նախկինում սխալմամբ գերագնահատել էր 6,2 միլիարդ դոլարի ռազմական ծախսերը Ուկրաինայի համար, և այդ գումարները այժմ կարող են ծախսվել Կիևին օգնելու վրա: Այդ միջոցներից 200 միլիոնը կհատկացվի այսօր։
Անցյալ դեկտեմբերին Կոնգրեսը հավանություն տվեց Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցների խնդրանքին՝ դրանք պետք է հատկացվեին մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, հիշեցնում է CNN-ը։