Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանն իր հավատարմության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և միավորման խաղաղ ճանապարհին»։ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 15-ամյակի կապակցությամբ այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Նա նշել է, որ 2008 թվականի օգոստոսին «ռուսական ռազմական ագրեսիան հանգեցրեց մարդկային զանգվածային զոհերի», ինչպես նաև «մեր տարածքների ժամանակավոր օկուպացմանը, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ երկրի ինքնիշխանությանն ու զարգացմանը»։

«Մեզ առաջնորդում է այն անսասան համոզմունքը, որ խաղաղ, միասնական, ուժեղ, զարգացած Վրաստանը լավագույն հեռանկարն է վրացիների, օսերի, աբխազների, մեր հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ նպատակն իրականություն դառնա որքան հնարավոր է՝ շուտ»,- գրել է Ղարիբաշվիլին Facebook-ում։

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրաց-օսական հակամարտությունը սրվեց, ինչը հանգեցրեց ռազմական գործողությունների՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ ՌԴ-ն Վրաստանի դեմ ռազմական գործողություն իրականացրեց, որը տևեց հինգ օր։ Նույն ամսվա վերջին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Ի պատասխան՝ Թբիլիսին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ և օրենսդրական մակարդակով հակամարտությունների գոտիները հայտարարեց օկուպացված տարածքներ։