Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո թուրքական լիրան շարունակվում է արժեզրկվել։ Այսօր թուրքական լիրան արժեզրկվել 0,8 տոկոսով՝ հասնելով հերթական ռեկորդային նվազագույնի, գրում է The Nation-ը։ Ըստ տնտեսագետների՝ սա նշան է այն բանի, որ Անկարան մեղմացնում է պետական վերահսկողությունն արտարժույթի շուկայում: Այն մեկ դոլարի դիմաց վաճառվում է 23,33-ով՝ գիշերվա ընթացքում 23,39-ի ռեկորդային նվազագույնի հասնելուց հետո: …

