Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Դենիզ Բրաունի հետ պայմանավորվել է ավելացնել ջրհեղեղից տուժածներին օգնությունը, որն առաջացել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի ԱԳՆ-ի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ ՄԱԿ-ն անհապաղ խմբեր կձևավորի Զապորոժիեում և Խերսոնում՝ օգնություն ցուցաբերելու և մարդկանց տարհանելու Դնեպրի ձախ ափի օկուպացված տարածքներից։ …

