ԱՄՆ-ը դատապարտել է ուկրաինական նավահանգիստներ մեկնող նավերը ստուգելու՝ Ռուսաստանի որոշումը

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Պետդեպարտամենտը կոչ է արել Մոսկվային վերադառնալ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը:

VOA-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ իրավունք վերապահել ստուգել բոլոր նավերը, որոնք մեկնում են ուկրաինական սևծովյան նավահանգիստներ՝ կարծելով, որ դրանք կարող են լինել ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։

«Մեր տեսանկյունից սա անընդունելի էսկալացիա է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Մոսկվայի պատասխանատվությունը հացահատիկի գործարքին չգնալու համար», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:

Նրա խոսքով՝ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը» Ռուսաստանի մասնակցության դադարեցումից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը հարձակվել է նավահանգստային ենթակառուցվածքի 26 օբյեկտների վրա և ոչնչացրել ավելի քան 220 հազար տոննա հացահատիկ։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և, իհարկե, անհանգստացած ենք, որ ռուսական զինուժը կարող է ընդլայնել իր հարվածները Ուկրաինայում հացահատիկի օբյեկտների վրա և Սև ծովում քաղաքացիական նավերի վրա», – ասել է Պատելը:

«Կարևոր է հիշել, որ Ռուսաստանը պետք է անհապաղ նորից միանա Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը և հավելել. «Նախաձեռնության շնորհիվ Ուկրաինան մատակարարել է ավելի քան 32 միլիոն տոննա հացահատիկ և կարևոր դեր է ունեցել համաշխարհային գների կայունացման գործում և եղել է առանցքային գործոն՝ ապահովելու, որ հացահատիկը հասնի այնտեղ, որտեղ պետք է գնա»: