Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Քաղաքականություն
17.08.2023 | 21:02Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից: