Անկարայում՝ հրթիռների արտադրության գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից: «Պայթյունի հետևանքով զոհվել է մեր 5 բանվոր։ Հետաքննություն է սկսվել», – «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտնել են գերատեսչությունից։

