Ուկրաինական Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղի տարածքում Ուկրաինայի Զինված ուժերի 47-րդ առանձին մեքենայացված բրիգադի զինծառայողները խոցել են ռուսական Կա-52 ուղղաթիռ («Ալիգատոր»): 47-րդ բրիգադի Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ժամը 07։40-ի սահմաններում «Ալիգատորը» նկատել է զենիթահրթիռային և հրետանային գումարտակի կրակային խումբը, ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համակարգից մեկ արձակման միջոցով։ «47-րդ բրիգադի հաշվին սա արդեն 8-րդ հավերժ հողին …

