Ում է պատկանում «Արմենիա ինշուրանս» ընկերությունը, որի հանդեպ վարչապետի աշխատակազմը գրեթե կրկնակի ավելի «բարեհաճ» է եղել, քան Սուքիասյանների  «Սիլ Ինշուրանսի» հանդեպ

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Վարչապետի աշխատակազմին սպասարկող 46 և տեսչական մարմիններին հատկացված 116 ավտոմեքենաների ապահովագրության, վերանորոգման համար այս տարվա սկզբից մինչ օրս ծախսվել է մոտ 6․9 մլն դրամ:

Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում առկա պայմանագրերի ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզեց, որ 2․3 մլն դրամի պայմանագրերը կնքվել են ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի հետ, իսկ 4․4 մլն դրամը՝ «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի հետ։

Ո՞ւմ է պատկանում «Արմենիա ինշուրանս» ընկերությունը, որի հանդեպ վարչապետի աշխատակազմը գրեթե կրկնակի ավելի «բարեհաճ» է եղել, քան Սուքիասյանների  «Սիլ Ինշուրանսի» հանդեպ, և, առանց մրցակցության, ուղղակի գնում է արել այդ ընկերությունից։

Այսպես․ ըստ պետռեգիստրի՝ «Արմենիա ինշուրանսի» 95․035 % բաժնետերը «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է, 4․965%-ինը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։ «Արինս Գրուպն» իր հերթին «Արդշինբանկի» 98․67%-ի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» (նախկինում կոչվել է «Բիզնես ներդրումների կենտրոն») միակ սեփականատերը 2022 թ․ մարտից Կարեն Սուրենի Սաֆարյանն է՝ ծագումով Արցախի Տող գյուղից։

Կ․ Սաֆարյանը «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է, իսկ  խորհրդի անդամներն են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկինում ՌԴ վարչապետի ֆինանսսական խորհրդական Գարեգին Թոսունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդատու Արամ Անդրեասյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Արդշինբանկի» 1.000056% բաժնետերը ՀՀ գործող փոխվարչապետ ն է։ Նրա հայտարարագրում նշված է, որ 2022 թ․ տարեսկզբին Գրիգորյանը «Արինս գրուպ» ՍՊԸ, «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ի բաժնետեր է եղել՝ 502․3 մլն դրամ արժեքով, սակայն տարեվերջին այդ արժեթղթերն այլևս առկա չեն եղել։ Ընդ որում՝ «ՌԵԳԻՈՆ» ֆին․արդ․կորպորացիան անցած տարի լուծարվել է։

Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկին» տված փոխառությունների դիմաց տոկոսներ է ստացել՝ 2231 եվրո և 21․3 մլն դրամ։ Այս բանկում դոլարով և եվրոյով փոխառություններ ունի նաև փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը 2011 թ-ին նշանակվել էր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ-ի մայիսի 12-ը, երբ նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2012 թ-ից մինչև 2018 թ-ը զբաղեցրել է նաև «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ 

2017-ի հոկտեմբերից մինչև 2018-ի մայիս Մհեր Գրիգորյանը եղել է նաև «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։ Նրանից հետո այս պաշտոնը ժամանակավորապես, 1 ամսով, զբաղեցրել է նաև Տիգրան Սարգսյանի սանիկը՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, որն այժմ «Արդշինբանկի» վարչության նախագահի տեղակալն է։

«Արմենիա Ինշուրանսից» ապահովագրական ծառայություններ են ձեռք բերել նաև մի շարք այլ պետական կառույցներ, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ պետական պահպանության ծառայությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ քննչական կոմիտեն, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը», «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, ՀՀ առողջապահության նախարարությունը, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, ֆինանսների նախարարությունը և այլն։ 2023-ին այս ընկերության հետ պետական կառույցների՝ մեկ անձից գնման ընթացակարգով կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ 195 մլն դրամը։

Գայանե Խաչատրյան