ՀՀ ԿԳՄՍ նախարարությամբ ֆինանսավորմամբ Գյումրիում մայիսի 4-ից 7-ը անցկացվել է HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը՝ հանրահայտ ջազ երաժիշտների մասնակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Գյումրիում «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։ Ջազային համերգների հարթակներն ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գյումրու թանգարանների բակերն էին: Մարդաշատ ջազային համերգներին մասնակցել են հարյուրավոր …

