ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստազորում գտնվողների համար 2023 թվականի զորահավաքների մասին հրամանագիր է ստորագրել, գրում է Ինտերֆաքսը։ Նշվում է, որ պահեստազորում գտնվողները զորակոչվում են Զինված ուժեր, Ազգային գվարդիայի զորքեր, պետական անվտանգության մարմիններ և Անվտանգության դաշնային ծառայություն։ Չի նշվում, սակայն, թե քանի հոգի է ներգրավվելու զորահավաքներում։ Ապրիլի 1-ից էլ ՌԴ-ում սկսվել է գարնանային զորակոչը ժամկետային ծառայության …

