86 տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին։ Հաղորդվում է, որ Բեռլուսկոնին մահացել է Միլանի Սան Ռաֆայելի հիվանդանոցում։ Այս գարնանը նա վեց շաբաթ անցկացրել է այս հիվանդանոցում՝ բուժվելով քրոնիկ միելոմոնոցիտային լեյկեմիայի հետ կապված թոքերի վարակից: Մեդիամագնատ ու միլիարդատեր Բեռլուսկոնին առաջին անգամ Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 1994 թվականին …

