«Հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ»,- այս մասին ահազանգում է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանը՝ հրավիրելով ԶԼՄ-ների ուշադրությունը և տեղեկացնելով, որ այս թեմայով վաղը մամուլի ասուլիս կհրավիրվի։ Factor.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Այլ մանրամասներ այս պահին մեզ հայտնի չեն։

