ԱՄՆ-ը հավանություն է տվել Դանիայից և Նիդերլանդներից Ուկրաինա F-16-ներ ուղարկելուն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը պաշտոնապես հավանություն է տվել Դանիայից ու Նիդերլանդներից Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելուն, գրում է Reuters լրատվական գործակալությունը։

Հրապարակման մեջ ասվում է, որ Վաշինգտոնը նամակ է ուղարկել երկու երկրների կառավարություններին, որում վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կհաստատի տեխնոլոգիաների փոխանցման հարցումները։ Դա կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ ուկրաինացի օդաչուները F-16-ը կառավարելու պատրաստություն կանցնեն, պարզաբանում է գործակալությունը։

Reuters-ի թղթակիցները ծանոթացել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նամակի պատճենին՝ ուղղված Դանիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարներին, որում նա վստահեցնում է, որ հաստատման հետ կապված խնդիրներ չեն լինի։

«Այս նամակով ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն եմ հայտնում ինչպես Ուկրաինային F-16 ինքնաթիռներ փոխանցելուն, այնպես էլ ուկրաինացի օդաչուներին որակյալ հրահանգիչների կողմից պատրաստելու հարցում։ Շատ կարևոր է, որ Ուկրաինան կարողանա պաշտպանվել Ռուսաստանի շարունակական ագրեսիայից և իր ինքնիշխանության ոտնահարումից»,- ասվում է փաստաթղթում։

Բլինքենի նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ Դանիայի և Նիդերլանդների կառավարությունները խնդրել են ԱՄՆ-ին հաստատել ինքնաթիռի մատակարարմանն իրենց համաձայնությունը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հարցումների հաստատումը թույլ կտա Ուկրաինային «լիովին օգտվել նոր հնարավորություններից, հենց որ օդաչուների առաջին խումբն ավարտի իր վերապատրաստումը»։