Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը լոկոմոտիվային դեպոյում ջերմաքարշ է պայթել։ Այս մասին հայտնել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը, գրում է korrespondent.net-ը։ Նա հայտարարել է, որ ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը պայթյունից ռուսական ջերմաքարշ է ոչնչացել լոկոմոտիվային պահեստում, որով նրանք վառելիք են տեղափոխում ռազմաճակատ։ Ֆյոդորովը հավելել է, որ սա …

