Ջորջիայում դատախազը պահանջում է Թրամփի դեմ դատավարությունն անցկացնել առաջիկա կես տարում

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փորձագետների գնահատմամբъ Ջորջիայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջ քաշված մեղադրանքները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի դատարանում ցուցմունք տան Սպիտակ տան նախկին ղեկավարի դեմ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, Թրամփին ու ևս 18 անձանց մեղադրում են 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Ջո Բայդենի հաղթանակը չեղարկելու ջանքերի մեջ:

Բազմաթիվ ամերիկացիներ երկուշաբթի ուշ երեկոյան ուշադրությամբ հետևում էին Ֆուլթոնի շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսին, ով մանրամասն ներկայացնում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և 18 այլ անձանց դեմ առաջ քաշված 97 էջանոց մեղադրականը:

«… Ֆուլթոն շրջանի ատենակալների ժյուրին Ջորջիայի օրենսդրության խախտման համար մեղադրանքներ է ներկայացրել 19 անձանց, որոնց [գործողությունը] բխում էր այս նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու հանցավոր դավադրությունից»,- հայտարարել է Ֆանի Ուիլիսը:

Ուիլիսը Թրամփին և մյուս մեղադրյալներին ժամանակ է տվել դատարան ներկայանալ մինչև ուրբաթ՝ օգոստոսի 25-ի կեսօր: Փորձագետներից մեկը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բոլոր 19 մեղադրյալների գործերը կմիացվեն․ «Նման զարգացումը նպաստավոր չէ այն անձի համար, ով ինչ-որ առումով այս բուրգի վերևում է, քանի որ մարդիկ կարող են վկայություն տալ ի վնաս նրա և գործարքի գնալ [մեղադրող կողմի հետ]»,- ասում է Էնթոնի Մայքլ Կրեյսը:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում սուր քննադատության է ենթարկել իր դեմ ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ ինքն անմեղ է, իսկ Ֆանի Ուիլիսն՝ «անվերահսկելի ու կոռումպացված մեկը»:

Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի ասուլիս է հրավիրելու, ուր պատրաստվում է հատուկ զեկույց հրապարակել՝ «նախագահական ընտրությունների կեղծման» մասին, որն, իր խոսքով, տեղի է ունեցել Ջորջիա նահանգում։ Այստեղ նշենք, որ ԱՄՆ բազմաթիվ նահանգներում կայացած դատական մոտ 60 վճիռներ հաստատել են, որ Թրամփի պնդումները՝ 2020 թվականի նախագահական ընտրությունները կեղծված լինելու մասին, անհիմն են, կամ այդ խախտումների թիվն աննշան է:

Այսօր էլ Թրամփն է հանրապետականների առաջատար թեկնածուն՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։ Հանրապետական մյուս թեկնածուները չեն ցանկանում քննադատել նրան, միաժամանակ՝ չեն ընդունում Բայդենի 2020 թվականի հաղթանակը: Դիտորդների ներկայացմամբ, նախագահական ընտրությունների արդյունքների նման մերժումը աննախադեպ է:

«Խնդիրը հետևյալն է՝ երբ քանդում եք պատնեշը, ստեղծում եք նախադեպ։ Անկախ նրանից, թե որքան վատն է այդ նախադեպը, այնուհետև ավելի դյուրին է այդ անել նորից: Սա է ամերիկյան ժողովրդավարությունում Դոնալդ Թրամփի թողած իրական ժառանգությունը: Նա թուլացրել է այն և խարխլել»,- նշում է քաղաքագետ Լարի Սաբատոն՝ Վիրջինիայի համալսարանից:

Այովա նահանգում բնակվող ընտրողներից մեկի խոսքով, սպասելու է դատավճիռներին՝ նախքան Թրամփի մասին կարծիք կազմելը:

«Քանի դեռ [նախկին նախագահ Դոնալդ Թրամփը] երդվյալ ատենակալների կողմից մեղավոր չի ճանաչվել, նա անմեղ է: Սա Ամերիկան է»,- ասում է Ռիկ Ստյուարտը՝ Այովայից:

Թրամփը նպատակն է հետաձգել դատավարությունները, որպեսզի դրանք կայանան 2024 թվականի նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններից հետո։ Ուիլիսը պահանջում է Ջորջիայում դատավարությունը սկսել առաջիկա վեց ամսվա ընթացքում: Թրամփին դատավարություններ են սպասում նաև Նյու Յորքում, Վաշինգտոնում և Ֆլորիդայում։