Թուրքիան նախատեսում է Լիբիայում ռազմաբազա հիմնել
Քաղաքականություն
17.08.2023 | 23:18Պաշտոնական Անկարան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ հիմնելու է ռազմաբազա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական աղբյուրի` բազայի հիմնումը կօգնի ուժեղացնել Թուրքիայի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, վերահսկողությունը Թուրքիայի ջրային տարածքների նկատմամբ և ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։
Ռազմաբազայում տեղակայվելու են թուրքական հարձակողական և հետախուզական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր:
Թուրքական աղբյուրn ընդգծում է, որ այս քայլը կստիպի Հունաստանին անհանգստանալ։