ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Աշոտ Մկրտիչևի հետ կապված երեք ընկերությունների դեմ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երեք ընկերությունների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև զենքի գործարքների հետ, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը գնալով ստիպված է լինում դիմել ԿԺԴՀ-ին և այլ դաշնակիցների՝ զինամթերքի և զենքի մատակարարումների համար, որոնք երկիրը կորցնում է ուկրաինական պատերազմի ժամանակ։

Պատժամիջոցների ցանկը համալրել է, մասնավորապես, Մոսկվայում գրանցված ռուսական «Վերուս» ՍՊԸ ընկերությունը, որը հայտնի է նաև որպես «Վերուս» խորհրդատվական խումբ։ Բացի այդ, ցանկում են ղազախական Defense Engineering LLP ձեռնարկությունը և սլովակյան Versor-ը։ Վաշինգտոնը նշում է այս բոլոր ընկերությունների կապը Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի հետ, որը նույնպես ընդգրկված է պատժամիջոցների ցուցակում։ Մկրտիչևը «Վերսորի» նախագահն է, «Վերուս»-ի հիմնադիրն ու սեփականատերը և «Defense Engineering»-ի տնօրենը:

ԱՄՆ-ը Մկրտիչևին մեղադրել է Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ։ Ըստ Վաշինգտոնի՝ այդ բանակցությունների նպատակն էր ավելի քան 20 տեսակի զենք ու զինամթերք փոխանցել Ռուսաստանին՝ Հյուսիսային Կորեայի համար ապրանքների դիմաց։