«Նման է համակենտրոնացման ճամբարի». մոռացված ճգնաժամը Եվրոպայի դռների մոտ․ The Telegraph-ի անդրադարձը Արցախում ստեղծված իրավիճակին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

The Telegraph պարբերականն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին: Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը հատվածաբար։

«Նինան և իր ընտանիքը լավագույն օրն ունեն այնքան ուտելիք, որ սովից չմեռնեն։ Հաց ու վարունգ նախաճաշին։ Մի բուռ բանջարեղեն ճաշի համար։ Եվ, միգուցե, անգամ աղով կարտոֆիլ ընթրիքին։ Բայց վատ օրերին այս տեսակի ապրուստն անհնարին է:
«Եթե այսպես շարունակվի, մարդիկ կմահանան», – ասում է 23-ամյա երիտասարդ աղջիկը հեռախոսով ու ինքն իրեն շտկում,- «Մարդիկ արդեն մահանում են»:
Նինան մեկն է այն 120,000 էթնիկ հայերից, ովքեր ապրում են աղքատության և հուսահատության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում՝ Հարավային Կովկասից դեպի ծով ելք չունեցող անջատված մարզում, որը երկար ժամանակ վիճարկվում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից:

Շրջափակումը դառնում է ճակատագրական և վերածվում է անընդհատ վատթարացող, և հիմնականում աննկատ հումանիտար ճգնաժամի Եվրոպայի դռների մոտ։
«Հիմա բոլորը շատ թույլ են թերսնուցման պատճառով, և քանի դեռ չես մահանում, հիվանդանոց չես գնում, քանի որ հերթերը շատ են»,- ասում է Նինան Ստեփանակերտի իր տնից՝ Ղարաբաղի դե ֆակտո մայրաքաղաքից՝ հավելելով, որ սուպերմարկետների դարակները «վաղուց դատարկ են»։

Նա նկարագրում է, թե ինչպես է իր ընկերոջ հորեղբայրը վերջերս մահացելսրտի կաթվածից. շտապօգնությունը չէր կարողացել վառելիք գտնել և ուշ էր հասել հիվանդին: Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ «Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն»,- հարցադրում է Նինան։
Ղարաբաղի այն ընտանիքների համար, ովքեր պայքարում են սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար, ժամացույցն այժմ տկտկում է:

Բժշկական պարագաների և դեղորայքի սղությունը մեծ մտահոգություն է: Ստեփանակերտի մեկ այլ բնակչուհի՝ Արմինե Հայրապետյանն ասում է, որ մորաքույրը դիաբետով հիվանդ է, և ընդամենը հինգ դեղահաբ է մնացել արյան մեջ շաքարի մակարդկան իջեցնելու համար:

«Դրանից հետո նա չգիտի, թե ինչ պետք է անել», – ասում է 45-ամյա կինը: «Մենք կորցրել ենք մեր ազատությունը, կորցրել ենք մեր իրավունքները։ Հիմա կարծես համակենտրոնացման ճամբարում ենք ապրում»։

«Ես կասկած չունեմ, որ սա Ադրբեջանի էթնիկ զտումների ծրագրի մի մասն է, իսկ արդյո՞ք սա ցեղասպանություն է այս փուլում, նկատի ունեմ, որ սա, իհարկե, մեկ քայլ հեռու է դրանից»,- ասում է Իսթ Ուորթինգի և Շորեմի պատգամավոր պատգամավոր Թիմ Լաֆթոնը։

Չնայած դրան՝ Մեծ Բրիտանիան խուսափում է դատապարտել Ադրբեջանին: Օգոստոսի 1-ին APPG-ի պատգամավորները դիմել են արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիին` հորդորելով նրան «խախտել բրիտանական կառավարության լռությունը շարունակվող վայրագությունների վերաբերյալ»: Պատասխան դեռ չի ստացվել։

Լաֆթոնը քննադատել է Միացյալ Թագավորության կողմից «կոշտ պատասխանի ակնհայտ բացակայությունը»՝ ընդգծելով, որ այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանին շրջափակման պատճառով:

«[Մեծ Բրիտանիան] պետք է հստակ հասկացնի, որ նախ, սա անընդունելի է, և երկրորդ, եթե նրանք ինչ-որ քայլեր չձեռնարկեն, կլինեն հետևանքներ, որոնք կարող են սկսվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից», – ավելացնում է նա:

Տնտեսական ասպեկտը կարող է խթանել Բրիտանիայի լռությունը, գրում է պարբերականը։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում խոշորագույն օտարերկրյա ներդրողն է, իսկ British Petroleum-ը (BP) վերջին 30 տարվա ընթացքում երկրում ներդրել է շուրջ 84 միլիարդ դոլար:
Առայժմ ղարաբաղցիների համար գոյատևումն առաջնային խնդիրն է, ամառն ավարտին մոտենալու հետ նրանք արդեն պատրաստվում են գալիք ցուրտ ամիսներին:

«Ուզում ենք մեր այգուց հավաքել ինչ կարող ենք ու պահել ձմռան համար»,- ասում է Նինան։ «Բայց ես գիտեմ, որ եթե ամառը ավարտվի, և իրավիճակը չբարելավվի… ապա մարդիկ իսկապես, իսկապես շատ զայրացած կլինեն: Եվ մենք չենք պատրաստվում լուռ կանգնել, մինչ նրանք մեզ սպանում են»: