Մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր ունենք, որոնք բերովի են և կապված են այլ երկրից Հայաստան եկած, չպատվաստված քաղաքացիների հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը։ «Տեղական դեպքեր այս պահին լոկալ բռնկման ձևով գրանցվում են, այսօրվա դրությամբ 46 դեպք ունենք, որից …