Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի բացման և Ստեփանակերտի հետ երկխոսության մասին ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Արցախում հումանիտար իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության  հայտարարությանը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն իր մեկնաբանության մեջ նշել է, որ Ադրբեջանն ի գիտություն է ընդունել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, բայց շարունակել է պնդել, թե որևէ շրջափակում չկա։

«Առաջին հերթին, շրջափակման մասին պնդումներն անընդունելի են հայ բնակիչների կարիքները բավարարելու ադրբեջանական կողմի առաջարկների ֆոնին, այդ թվում՝ Աղդամի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացումը, ինչպես նաև անցակետով տասնյակ հայ բնակիչների ամենօրյա անցումը երկու ուղղություններով»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ըստ Բաքվի՝ եթե Արցախում չեն ընդունում ադրբեջանական Կարմիր մահիկի օգնությունը, ուրեմն «լարված հումանիտար իրավիճակ չկա»։

«Ամերիկյան կողմը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը բազմիցս Ղարաբաղի հայերին հրավիրել է հանդիպման՝ նրանց վերաինտեգրման, տարբեր երթուղիներով Ղարաբաղի տարածաշրջան մարդասիրական բեռների առաքման, ինչպես նաև Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների հանդիպման, սակայն հայկական կողմն իր տխրահռչակ ռեժիմի միջոցով խախտել է այս ուղղությամբ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առաջ քաշելով անօրինական պայմաններ ու տարբեր հիմնավորումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախն արդեն 9 ամիս շրջափակման մեջ պահող Բաքուն նաև նշում է, թե «հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատել՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա, վերաինտեգրել հայերին Ադրբեջանի օրենսդրության շրջանակում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Բացի այդ, Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, որպեսզի պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին կենսական նշանակության սննդամթերք հասցնելու եղանակների շուրջ, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ երթուղիներով, և վերսկսեն քննարկումները բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ: Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- ասվում է հայտարարությունում։

Էմմա Չոբանյան