ԵՄ-ն մինչև տարեվերջ կվերապատրաստի 40,000 ուկրաինացի զինվորականի. Բորել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն աջակցում են Ուկրաինայի զինված ուժերի (ՀՈՒՀ) ռազմական անձնակազմի վերապատրաստման եվրոպական առաքելության ընդլայնման ծրագրերին։ Նախարարները հավանություն են տվել նոր նպատակ սահմանելու նախաձեռնությանը՝ 40,000 ուկրաինացի զինվորների վերապատրաստում։ Իսպանական Տոլեդոյում ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցություններից հետո ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վերջին տվյալներով՝ ներկայիս նպատակը՝ Ուկրաինայի Զինված ուժերի 30 հազար զինվորականի վերապատրաստելը, կիրականացվի հոկտեմբերի վերջին։ Ուկրաինայի ԶՈՒ-ի համար հրահանգիչ առաքելություն ստեղծելու որոշումը ԵՄ երկրների արտգործնախարարները կայացրել են 2022 թվականի նոյեմբերին։

Ի սկզբանե նախատեսվում էր մինչև 15 ուկրաինացի զինվորականի վերապատրաստել Գերմանիայում, Լեհաստանում և եվրոպական մի շարք այլ երկրներում։ Այնուհետև նշաձողը հասցվել է 30 հազար զինվորի։

Եվրամիությունն ակնկալում է, որ այս ներդրումը թույլ կտա ուկրաինական զորքերին ավելի արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից։

Բունդեսվերն ուկրաինացի զինվորներին ուսուցանում է շահագործել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, Panzerhaubitze 2000 հրետանային համակարգը, Marder զրահամեքենաներն և Leopard-1 ու Leopard-2 տանկերը։