Իրանի խորհրդարանն այսօրվա նիստում դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Ընդունված հայտարարությամբ 210 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական դեսպանատան բացումը և երկրի ԱԳՆ-ից խնդրել դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ, գրում է IRNA գործակալությունը։ «Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը, իսլամական աշխարհի շահերին հակառակ, դեսպանատուն է բացել սիոնիստական ռեժիմի կենտրոնում և իր դեսպանին ներկայացրել կեղծ ռեժիմին։ Ադրբեջանի կառավարության այս գործողությունը բացասական …