Ադրբեջանական զինուժը Արցախում թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը
Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։