ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ: «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Այդ կապակցությամբ պարզաբանում ենք: Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն: Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական …

