Օգոստոսի 7-ին, ժամը 13.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև վերցրել են նրա բջջային հեռախոսը և հեռացել․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հասցեում տեղի …

