Հանրապետության կեսն ինձնից նեղացած է, որ տոմս չեմ կարողանում տալ․ Կարեն Գիլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը՝ առաջարկում ենք մասնավորեցման ցուցակից հանել և ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնել Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը, որը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին՝ ուսումնամարզական հավաքների և մարզումների համար։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարը հայտնեց, որ մարզակառույցն ունի մոտ 60 հոգու համար նախատեսված ննջարանային մասնաշենք, 1600 քմ տարածքով 2 մարզադահլիճ, որոնցից մեկը հարմարեցված է գեղարվեստական մարմնամարզությանն ու ակրոբատիկային, մյուսը՝ մենապայքարային մարզաձևերին:
«Այն անչափ կարևոր կառույց է մեզ համարգ այդպիսի դահլիճներով այլ մարզահամալիր ՀՀ-ում չկա»,- ասել է Կարեն Գիլոյանն ու հավելել, որ կարգավորումների համաձայն կհիմնվի նաև մարզիկների համար նախատեսված առողջավերականգնողական կենտրոն:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ մի քանի մարզական կառույցներ տրվել են մարզական ՀԿ-ներին, որոնց մի մասը օտարվում են ու տեղում էլիտար շենքեր կամ առևտրի կենտրոններ կառուցվում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս մասով ԿԳՄՍՆ-ն որոշակի քայլեր ձեռնարկո՞ւմ է:
«ՀԿ-ների հետ որոշակի խնդիրներ ունենք, որոնք պետք է հասկանանք ու հարցերին լուծում տանք: Ժամանակին պետական կամ համայնքային պատկանելիության որոշ մարզադպրոցներ ապօրինաբար մասնավորեցվել են ու ներկայումս այլ նպատակի են ծառայում: Անընդհատ հետևում ենք, որ այդպիսի գործընթաց այլևս չկրկնվի»,- պատասխանեց փոխնախարարը:

Սիսակ Գաբրիելյանը դիմելով ԿԳՄՍ փոխնախարարին, նշեց․ «Եկեք մտածենք, որ օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ, որովհետեւ այսօր էլ ունենք ֆուտբոլ, եւ կարծում եմ՝ 30 հազարն այն թիվը չէ, որպեսզի մտածենք՝ ստադիոնում կլինեն երկրպագուներ, թե՞ ոչ»։
Կարեն Գիլոյանն ի պատասխան նշեց․ «Ինչ վերաբերում է ստադիոնին, դա հանապազօրյա խնդիր է։ Եվ Հայաստանի հավաքականի հպարտություն ներշնչող խաղի ֆոնին, այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ հանրապետության կեսը ինձանից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ։ Խնդրեմ, պատգամավորներից մեկը՝ նույնպես։ Բայց ստադիոնի չափն է այդքան, այնտեղ չի լինում ավելին տեղավորել։ Հուսամ, որ, այո, այդպիսի ստադիոններ մենք կունենանք, եւ այդպիսի ստադիոնում կարձանագրվեն հայկական ֆուտբոլի նոր փառահեղ հաղթանակները»։

Մանրամասները՝ տեսանյութում։