ՀՀ-ն սկսել է ԵՄ դիտորդների տեղակայման պայմանագրի վավերացման գործընթացը

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերից։

Նշենք, որ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը նախ պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, ապա ուղարկվելու է Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022 թվականին էր հայկական կողմի հայցի հիման վրա որոշել երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել։ Քաղաքացիական դիտորդները սահմանին տեղակայվեցին 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը, որից հետո ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին որոշեց առաքելության ժամկետները երկարաձգել երկու տարով։

ԵՄ դիտորդների կազմում ֆրանսիացի ժանդարմներ ու գերմանացի ոստիկաններ կան, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ շուրջ 25 երկրներից։ 2023 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան ևս ցանկություն է հայտնել աջակցել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը։ ԵՄ առաքելության դիտորդները զինված չեն, նրանք պարեկություն են անում և իրենց դիտարկումների մասին զեկույցներ փոխանցում Բրյուսել։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը բավականին սուր արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայմանը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը 2023 թվականի հունվարի 26-ին հայտարարեց, թե «Ռուսաստանն արձանագրում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է, ենթակայաններ կան Իջևանում, Ջերմուկում, Կապանում, Գորիսում։