Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն «անցանկալի» է ճանաչել Human Rights House Foundation (HRHF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և դրա անդամ հասարակական կազմակերպություններին, գրում է Մեդիազոնան։ Ըստ Դատախազության՝ HRHF -ի գործունեությունն «ուղղված է պետության տարածքային ամբողջականության ոտնահարմանը, հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, երկրի ղեկավարության վարած ներքին և արտաքին քաղաքականության վարկաբեկմանը և հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու անհրաժեշտության մասին հասարակական կարծիք ձևավորելուն»։ Human …

