Հայաստանում օտարերկրացի աշխատողներն ավելացել են․ թրաֆիքինգի ակնհայտ դրսևորումներ կան․ Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

«ՀՀ օրենսդրությամբ օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել՝ աշխատանքի թույլտվության հիման վրա․ կան թույլտվության հստակ կանոնակարգեր։

Մենք տևական ժամանակ է ականատես ենք լինում, որ տարբեր երկրներից հատկապես Հնդկաստանից, նույնիսկ Պակիստանից մեծ թվով քաղաքացիներ են գալիս Հայաստան և որոշակի աշխատանք են իրականացնում։ Այս առումով կարևոր են պետության կանխարգելիչ գործողությունները և կարգավորիչ դերակատարումը։

Ականատես եք լինում օրենսդրության կոպտագույն խախտումների, քանի որ օտարերկրացի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության ողջ ծավալից չեն օգտվում»,- ՀՀ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այս դիտարկումն արեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ի պատասխան հաստատեց, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվությանը զուգահեռ նկատվում է դինամիկա՝ օտարերկրացիներ են գալիս Հայաստանի տարբեր ոլորտներում աշխատելու։

«Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում ինչպես Հնդկաստանի կառավարության մեր գործընկերների հետ, այնպես էլ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ, մշակվում է աշխատանքային միգրացիայի համաձայնագիր, որպեսզի հախուռն իրավիճակները կարգավորվեն»,- վստահեցրեց նախարարը՝ հավելելով, որ որոշակի խախտումներ են արձանագրվել առողջապահության տեսչական մարմնի կողմից։

Մկրտչյանն ընդգծեց, որ ոչ միայն Հնդկաստանի, այլ տարբեր երկրների գործընկերների հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, մշակում են կազմակերպված աշխատանքային միգրացիայի միջպետական համաձայնագրեր։

Ավետիսյանը մտահոգություն հայտնեց՝ նշելով՝ կան դեպքեր, երբ 8000 դրամ է վճարվում մեկին, ով այդ գումարը վերցնելով՝ աշխատանքն ինքը չի իրականացնում, այլ 5000 դրամով աշխատեցնում է օտարերկրացուն․ «Այստեղ որոշակի չարաշահումների, թրաֆիկինգի ռիսկեր կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։