Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Սիմիդյանի խոսքով՝ անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ գումար, որից 226 միլիոնը՝ Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի համար, 1,3 միլիարդ դրամը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, անտառվերականգնման և …

