Factor.am-ի տեղեկություններով Սևանա լճում երեկ ջրահեղձ եղած քաղաքացին ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն է։ ՆԳՆ-ից այսօր հայտնել են, որ օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների …

