Եվրախորհրդարանն Ադրբեջանի դեմ քաղաքական բռնաճնշումները դատապարտող բանաձև է ընդունել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Եվրախորհրդարանն Ադրբեջանի դեմ բանաձև է ընդունել երկրում քաղաքական բռնաճնշումների ու քաղբանտարկյալների վերաբերյալ՝ ընդդիմադիր գործիչ ու տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանավորման գործի շրջանակում։

Փաստաթուղթը դատապարտում է Իբադօղլուի քրեական հետապնդումը շինծու և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով ու կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք կոպտորեն խախտել են մարդու իրավունքները՝ ԵՄ Գլոբալ պատժամիջոցների ակտի համաձայն:

Ներկա 569 պատգամավորից բանաձևին կողմ է քվեարկել 539-ը, 24-ը ձեռնպահ է մնացել, 6-ը՝ դեմ է քվեարկել։

Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է բանաձևի ընդունմանը։

«Եվրախորհրդարանում շատ ուժեղ մեծամասնությունը պաշտպանել է իմ համահեղինակած բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումները, մասնավորապես, հարգված տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի և Ֆրանսիայում ապաստանած բլոգեր Մուհամադ Միրզալիի, որը ենթարկվել է հալածանքների»,- գրել է նա X-ի իր էջում։

Էմմա Չոբանյան