«Քաղաքապետը». խաղ-հարցաշարը պատասխաններ է տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
Բոլորը

Քաղաքում ավտոմեքենաների քանակը կտրուկ աճել է, որը հանգեցրել է խցանումների: Խնդրի լուծման ո՞ր մոտեցումն է առավել խրախուսելի։ Սա Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի հարցաշար-խաղի հարցերից մեկն է, որը հնարավորություն կտա բացահայտել երևանցիների նախընտրություններն ու քաղաքի զարգացման տեսլականը:

Հարցաշարը բաղկացած է 10 հարցից, որոնց հիմքում ընկած են քաղաքային պլանավորման 3 հիմնական գաղափարախոսությունները․

  • Աջ կամ մոդեռնիստական ուրբանիզմ
  • Հիփստերական ուրբանիզմ
  • Ձախ կամ նոր ուրբանիզմ

Պատասխանելու համար առաջարկվում է 3 տարբերակ։

«Քաղաքապետը» անվանումով հարցաշարին պատասխանողների մեծ մասը՝ մոտավորապես 1,200 հոգի, ընտրել է 2-րդ տարբերակը, շուրջ 900 հարցված՝ 1-ին տարբերակը, ամենաքիչ ձայներ ստացել է 3-րդ տարբերակը։

«Հետաքրքիր է, որ ամենաշատ պատասխան ստացածը «հիփսթերական մոդեռնիզմ» գաղափարախոսության կրողներն են։ Դա այն տարբերակն էր, որտեղ հարցվածների մեծ մասը նախընտրում է, որ որոշակի ժամերի որոշակի փողոցներ պետք է ոչ երթևեկելի լինեն՝ դրանք տրամադրելով հետիոտներին և հեծանվորդներին»,- ասում է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ ծրագրերի ղեկավար Անի Խաչատրյանը։

Նշենք, որ աջ ուրբանիզմը հիմնականում շեշտը դնում է քաղաքի տնտեսական զարգացվածության վրա, որտեղ քաղաքը շատ ավելի դինամիկ է, խիտ բնակեցված, ավելի գերակշռող են ժամանակակից, բարձրահարկ շինությունները։

Հիփստերական ուրբանիզմի հիմքում ընկած է ավելի շատ քաղաքացու հաճույքը։

«Այս գաղափարախոսության հիմքում ոչ թե այն է՝ քանի մարդ է բնակվում քաղաքում, այլ թե այդ քաղաքացիներից քանիսն են հաճույք ստանում քաղաքից։ Քաղաքը դիտարկվում է որպես բեմ, որտեղ անընդհատ ինչ-որ գործողություններ են տեղի ունենում, որտեղ փողոցն ընդամենը 2 շինություն իրար կապող տարածք չէ։ Ձախ կամ մոդեռնիստական ուրբանիզմն ավելի շատ հիմքը դնում է քաղաքում հասանելիության վրա, քաղաքային տրանսպորտի զարգացվածության և համայնքների փոխկապակցվածության վրա»,- նշում է Անի Խաչատրյանն ու հավելում. «Միտք ծագեց՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ստեղծել մի գործիք, որը հնարավորություն կտա մի կողմից՝ մեր քաղաքացիներին կրթելու, մյուս կողմից, քաղաքական պայքարին զուգահեռ, նաև հենց բուն Երևանի խնդիրները վեր հանելու։ Քանի որ շատ հաճախ երևանցիներն ընտրություն են անում՝ նաև իրենք էլ չիմանալով, թե քաղաքային պլանավորման և զարգացման որ ուղղությանն են ավելի շատ հակված»։

Հարցաշարի արդյունքները ցույց են տալիս, որ մեծամասնությունը հենց հիփսթերական ուրբանիզմի կողմնակից է։ Հարցվածների մեծ մասը կանայք են։ Ի դեպ, եթե հիփսթերական ուրբանիզմի կողմնակիցները հավասարապես և՛ կանայք են, և՛ տղամարդիկ, ապա ավելի խորը ուսումնասիրությանը ցույց է տալիս, որ տղամարդկանց մեծամասնությունն աջ ուրբանիզմի կողմնակից է, իսկ կանայք՝ ավելի շատ ձախ կամ մոդեռն ուրբանիզմի կողմնակից։

Հարցաշարից բացի՝ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն առաջարկում է ևս մեկ գործիք. կայքում հավաքագրվել և տեղադրվել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի նախընտրական ծրագրերը՝ ըստ ոլորտների։

Հարցման արդյունքները կամփոփվեն ընտրություններից հետո, այնուհետև «Քաղաքական երկխոսություն»-ը կներկայացնի դրանք։

Խաղը հրապարակվել է շուրջ 2 շաբաթ առաջ, և արդեն ավելի քան 2600 օգտատերեր լրացրել է հարցաշարը։ Հիմնական մասը երիտասարդներ են, ինչը ՀԿ-ի ներկայացուցիչը բնական է համարում, քանի որ այն ավելի շատ տարածվել է թվային հարթակներում։

«Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2018 թվականին։ Այն թվային հարթակներում գործիքներ է ստեղծում, որոնց միջոցով կրթում է քաղաքացիներին և քաղաքականությունն ավելի հասանելի է դարձնում մարդկանց, ինչպես նաև կատարում քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկումներ ու հետազոտություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան