Բողոքի ցանկացած նոտայի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կարձագանքի ընթացակարգերին համապատասխան։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրուցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, որ օրերս ՌԴ-ում Հայաստանի դեսպանին նոտա է հանձնվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Ուկրաինա, մասնավորապես՝ Բուչա այցի կապակցությամբ, բացի այդ, Մոսկվան դժգոհ է հայ-ամերիկյան զորավարժություններից և Երևանի՝ Հռոմի ստատուտը վավերացնելու …

