«Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի, նույնիսկ Ալիևն է ընդունում․ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գոյություն չունի։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրուցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Նույնիսկ Իլհամ Ալիևն է ընդունում, որ նոյեմբերի 9-ի տեքստում նման պայմանավորվածություն չկար, նրանք են մտցրել այդ արհեստական նարատիվը»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, Մարուքյանն ասել է, որ Հայաստանը, 30 տարի գտնվելով ապօրինի շրջափակման մեջ, շահագրգռված է դրանք բացել կողմերի իրավազորության ներքո՝ ինքնիշխանության շրջանակում, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

«Բազմաթիվ են դեպքերը, երբ Բաքուն պայմանավորվածություններ է ձեռք բերել հաղորդակցությունների բացման հարցում, իսկ հետո սաբոտաժի է ենթարկել դրանք»,- նշել է Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության մասին հարցին, որ Բաքուն, իբր, անհանգստացած է «սահմանին և Ղարաբաղում հայկական զինված ուժերի ռազմական սադրանքներով», Մարուքյանն ասել է, որ Բաքվի բողոքը թաքցնում է բոլոր այն գործողությունները, որոնք վերջին շրջանում կատարել է Ադրբեջանը։

«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, ունեցանք 200-ից ավելի զոհ, վիրավոր, նոր ռազմագերիներ։ Այս ամենը տեղի է ունեցել խաղաղ բանակցությունների գործընթացում, որը ոչ մի հիմնավորում կամ արդարացում չունի, դա չհրահրված ագրեսիա էր։ Ադրբեջանը փորձում է մոռանալ այս հանգամանքը, թեեւ օկուպացրել էր ՀՀ մոտ 150 քմ. կմ տարածք, չի կատարում Հայաստանի և միջազգային հանրության պահանջներն ու իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից»,- ասել է Մարուքյանը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը ՀՀ տարածքից և ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու այլ կալանավորված անձանց, ինչը Բաքվի ստանձնած պարտավորությունն է։

Մեկնաբանելով Բաքվից պարբերաբար հնչող հայտարարությունները, որ Երևանը «տորպեդահարում է խաղաղ բանակցությունները», ինչպես նաև «ականապատում Ադրբեջանի տարածքը», Էդմոն Մարուքյանն այն բացարձակ սուտ է անվանել։

«Ոչ միայն Հայաստանը, այլեւ հայկական կողմերն Ադրբեջանին են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Դա վստահության քայլ էր։ «Ի պատասխան»՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, անդադար կրակ է բացում՝ օգտագործելով դիպուկահարների, սադրանքներ և դիվերսիաներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում (այս համատեքստում, հրադադարի ռեժիմի վերջին խախտումն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մեկ զինծառայողի վիրավորումն արձանագրվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից)։ Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է վստահության մակարդակի հետ կապված խնդիր ստեղծել՝ նաև խոչընդոտելով Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը։ Հայաստանի վարչապետը ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը՝ խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի կարողանանք համապարփակ և տեւական խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Սակայն Բաքվի մշտական ​​գործողությունները, որոնց մասին ես խոսում եմ, տորպեդահարում են նրան»,- հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։